Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սասուն Միքայելյան. Եթե Սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի մնային` Իսրայելի պես պետություն էինք դառնալու

Սասուն Միքայելյան. Եթե Սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի մնային` Իսրայելի պես պետություն էինք դառնալու
05.03.2017 | 22:15

Վազգեն Սարգսյանը նման Հայաստան չէր երազում և մենք պետք է հասնենք այն Հայաստանին, որի մասին երազում էր նա ու մնացածը, ովքեր զոհվեցին, այսօր Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Սասուն Միքայելյանը:


Նա նշեց, որ եթե Վազգեն Սարգսյանը ողջ լիներ` մեր երկիրը կլիներ բոլորվին այլ իրավիճակում, կունենար այլ քաղաքականություն։ Ամեն բնագավառում նման կոռուպցիա, խտրականություն չէր լինի: «Եթե Սպարապետն ու Կարեն Սերոբիչը կենդանի մնային` մենք Իսրայելի պես պետություն էինք դառնալու, հանկարծ չկասկածեք»,- ամփոփեց Սասուն Միքայելյանը:

Դիտվել է՝ 1202

Մեկնաբանություններ